10 պատճառ, թե ինչու Ձեր տուրիստական բիզնեսը կայքի կարիք ունի

Vera Mirzoyan
3 min readOct 4, 2019

--

Նախկինում ցանկացած տուրիստական կազմակերպության հաջողվում էր աշխատել առանց օնլայն հարթակի։ Այսօր պատկերն այլ է․ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ մի տուրիստական գործակալություն չի կարող հաջողության հասնել առանց օնլայն ներկայության։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ համացանցը լի է տուրիստական կայքերով, որոնցից ոչ բոլորն են առաջարկում հուսալի ծառայություններ։

Իսկ գիտե՞ք՝ ինչ է ասում այցելուներին լավագույն տուրիստական հարթակը․

«Հավաքի՛ր ճամպրուկդ․ գնում ենք ճանապարհորդության»

Եթե Դուք դեռևս կայք չունեք (կամ այն չի հասցրել օգտակար լինել) և Դուք կասկածում եք նրա օգտակարության վրա, ուրեմն Դուք ճիշտ տեղում եք։

Այս անգամ մենք կքննարկենք լավագույն զբոսաշրջային պորտալների առանձնահատկությունները և կընդգծենք նրանց կարևորությունը տուրիստական բիզնեսում։ Արդյունքում միասին կպատասխանենք Ձեր հարցին, թե ինչո՞ւ ունենալ սեփական զբոսաշրջային հարթակը։

Եվ այսպես, եկե՛ք բացահայտենք զբոսաշրջային կայքի 10 ամենակարևոր առավելությունները։

№1 Վստահություն

Ներկայումս ցանկացած կազմակերպություն ձգտում է համապատասխանել թվային համակարգի թրենդներին, քանի որ օնլայն ներկայությունը վստահություն է առաջացնում։ Այսօր մարդիկ խուսափում են երկար ուսումնասիրություններից։ Օրինակ, եթե ինձ ինչ-որ ծառայություն կամ ապրանք է պետք, ես փնտրում եմ համացանցում։ Եթե կազմակերպությունը, որն առաջարկում է տվյալ ծառայությունը, ներկա է օնլայն համակարգում, ես շարունակում եմ ուսումնասիրել նրանց գործունեությունը, որպեսզի հասկանամ ծառայության որակը։ Հակառակ դեպքում ես կմտածեմ, որ չպետք է վստահեմ մի կազմակերպության, որը նույնիսկ կայք չունի։

Կայքը ցանկացած բիզնեսի դեմքն է թվային աշխարհում։ Այն օգնում է Ձեր այցելուներին ժամանակ և էներգիա խնայել, ինչի արդյունքում նրանք վստահում են Ձեզ, և Դուք առանձնանում եք տուրիստական գործակալությունների ճնշող մեծամասնության մեջ։ Մի շարք գործակալություններ բավարարվում են սոցիալ-մեդիա ցանցերի պրոֆիլներով, մինչդեռ Դուք կարող եք արժանանալ զբոսաշրջիկների վստահությանը՝ առաջարկելով հարթակ, որը կառաջնորդի նրանց։

Մենք կարող ենք օգնել Ձեզ վստահություն ձեռք բերել

№2 Բրենդի անհատականացում

Կայքը Ձեզ հնարավորություն է տալիս անհատականացնելու Ձեր ապրանքանիշը (բրենդը) և ներկայացնել հաճախորդներին։ Դուք այլևս կարիք չեք ունենա տեղեկություն փոխանցել տարբեր պլատֆորմների կամ սոց-մեդիայի միջոցով, որովհետև Դուք ունեք մի ամբողջ պորտալ, որտեղ ամեն ինչ վերաբերում է Ձեր բրենդին և ծառայություններին։ Եվ սա դեռ ամենը չէ․ այստեղ յուրաքանչյուր այցելու Ձեր հավանական հաճախորդն է։ Այսպիսով՝ Դուք ձեռք եք բերում նոր հաճախորդներ՝ անհատականացնելով Ձեր բրենդը։ Պարզենք, թե ինչպես հաջորդ կետում․

№3 Կիսվե՛ք ոլորտին վերաբերող ինֆորմացիայով

Ոլորտում լավագույններից լինելու համար Դուք կարող եք ներառել բլոգ, որտեղ ներկայացվում են տուրիստներին հետաքրքրող հոդվածներ։ Բլոգի նյութերը կարող են վերաբերել տեսարժան վայրերին, ավանդույթներին, ազգային խոհանոցին և այլ թեմաների, որոնք կգրավեն Ձեր հավանական հաճախորդներին։

Բլոգի հոդվածների միջոցով կարելի է նաև ներկայացնել ճանապարհորդային խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեր այցելուներին հեշտությամբ կողմնորոշվել նոր միջավայրում։

Նման քոնթենթի օգնությամբ Դուք գրավում եք Ձեր այցելուների ուշադրությունը և հետաքրքրություն առաջացնում։ Արդյունքում նրանց մոտ ցանկություն է առաջանում ինչ-որ կոնկրետ վայր այցելել, ազգային որևէ ուտեստ ճաշակել կամ ընպելիք փորձել։ Եթե կիսվել եք թանգարանների, պատկերասրահների, ցուցահանդեսների և նմանատիպ վայրերի ու միջոցառումների հետ կապված ինֆորմացիայով, ապահովե՛ք ամբողջական տվյալներ, օրինակ աշխատանքային ժամերի, մուտքի տոմսերի վերաբերյալ։

№4 Վիզուալ ազդեցություն

Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մարդիկ վիզուալները նախընտրում են տեքստերից։ Վիզուալ քոնթենթը (լուսանկար/տեսանյութ) ավելի մեծ ուշադրություն է գրավում և իմաստն ավելի արագ է փոխանցում քան տեքստը։

Ձեր ներկայացրած վիզուալ էլեմենտները շարժում են հետևորդների հետաքրքրությունը։ Տեսնելով Ձեր առաջարկած վայրերը՝ նրանց մոտ ցանկություն է առաջանում այցելելու և սեփական աչքերով տեսնելու։ Մյուս կողմից վիզուալ քոնթենթը դրական ազդեցություն է թողնում կայքի տեսքի և որակի վրա։

№5 Հաճախորդների կարծիքներ

Հաճախորդների կարծիքներին հատկացված հատուկ բաժինը զբոսաշրջային պորտալների մեկ այլ առավելություն է։ Ձեր այցելուները գերադասում են վստահել այլ մարդկանց, ովքեր փորձ ունեն տվյալ տուրիստական գործակալության հետ, քան հենց կազմակերպությանը։ Մարդիկ, ովքեր արդեն իսկ օգտվել են

Ձեր ծառայություններից, կիսվում են իրենց տպավորություններով և օգտվելու խորհուրդ տալիս մյուսներին։ Այս կարծիքների օգնությամբ ավելի հեշտ է արդյունքի հասնել և նոր հավատարիմ հաճախորդներ ձեռք բերել։

Կարծիքներ պարունակող հարթակների (ինչպիսին է Tripadvisor-ը), ինչպես նաև սոցիալական ցանցերի ինտեգրումը նույնպես կարող է օգտակար լինել Ձեր բրենդին։

№6 Առցանց ամրագրման համակարգ

Անկախ Ձեր ընկերության մեծ կամ փոքր լինելու հանգամանքից՝ տուրերի կազմակերպումը գլխացավանք է թվում։ Այնուամենայնիվ, մեր ամրագրման համակարգի (booking management system) շնորհիվ Դուք հեշտությամբ կարող եք կառավարել Ձեր ամրագրումները։ Այս համակարգն օգտատերերին հնարավորություն է տալիս նախորոք կատարել օնլայն ամրագրումներ։

Արդյունքում, Դուք չեք առնչվում ոլորտի այլ հարթակների հետ։ Փոխարենը՝ ներառում եք ամրագրման համակարգ հենց Ձեր կայքում, որն առաջարկում է՝

✔ Ինտերակտիվ որոնում
✔ Զտիչ (ֆիլտր)
✔ Հեշտ խմբագրում
✔ Ամրագրման օրացույց

Տուրիստական կայքի այլ առավելությունների կարող եք ծանոթաթանալ 10 պատճառ, թե ինչու Ձեր տուրիստական բիզնեսը կայքի կարիք ունի հոդվածում

Չմոռանաք կիսվել Ձեր կարծիքներով

--

--

Vera Mirzoyan
Vera Mirzoyan

Written by Vera Mirzoyan

The Sunflower Girl 🌻The girl with a yellow jacket 💛 ig: sunflo.wer___

No responses yet